Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքի անդամներին ծանոթացրել են Ժնևյան բանակցությունների արդյունքների հետ
Վեց ամիս առաջ, բռնազավթիչ ռեժիմի կողմից անօրինական կերպով ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքի անդամներին, ծանոթացրել են Ժնևյան բանակցությունների արդյունքների հետ: Վրացական կողմը Ժնևի բանակցություններում հերթական անգամ բարձրացրել է Զազա Գախելաձեի անօրինական կալանքի հարցը: ՊԱԾ-ի վերլուծական վարչության պետի տեղակալ, Իրակլի Անթաձեն, Գախելաձեների ընտանիքին ներկայացրել է Ժնևյան բանակցությունների ընթացքում ստացված տեղեկատվությունը:
«Մենք ներկայացրեցինք Զազա Գախելաձեի ընտանիքին մանրամասները, որոնք բացահայտվել են Ժնևյան բանակցությունների ընթացքում: Կենտրոնական իշխանությունները բարձրացրել են Զազա Գախելաձեի և անօրեն բանտարկության մեջ գտնվող այլ անձանց հարցերը: Մենք պատասխանեցինք ընտանիքի հարցերին: Զազա Գախելաձեն սպասում է այսպես կոչված դատական նիստին: Նա անօրինական բանտարկյալ է և աշխատանքներ են տարվում նրան ազատելու ուղղությամբ», – հայտարարել է ՊԱԾ-ի վերլուծական բաժնի ղեկավարի տեղակալ, Իրակլի Անթաձեն:
Ձերբակալված Զազա Գախելաձեի կնոջ ՝ Իրմա Բութխուզիի խոսքով, իրենք տեղեկություն են ստացել այն մասին, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, ինչպես նաև Գախելաձեի առողջական վիճակը բարելավվել է:
«Ժնևյան բանակցություններից հետո մեզ տեղեկատվություն են տրամադրել: Մեզ ասացին, որ որոշ քայլեր ձեռնարկվում են առաջ գնալու առումով: Մեզ ասացին, որ առողջական վիճակն ավելի լավ է: Ոտքը լավացել է: Ինչ վերաբերում է փաստաբանին, ապա բռնազավթված Ցխինվալիից պետական փաստաբանը մեզ հետ չի կապվել»,- հայտարարել է Իրմա Բութխուզին: