Բրիտանիայի դեսպանատուն – Միացյալ Թագավորությունը շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

19:07, 07.08.2022

Միացյալ Թագավորությունը շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը,- ասված է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Այսօր՝ 14-րդ տարելիցին, ցավով ենք հիշում 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմում զոհվածներին։

Միացյալ Թագավորությունը շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ողբերգություն է, որ Վրաստանը մասնատված է»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ