Բրիտանական ռազմական հետախուզություն. Ռուսաստանը կամավորներից բանակային կորպուս է ստեղծում

13:27, 10.08.2022

Ռուսաստանը կամավորներից բանակային կորպուս է ստեղծում,- այս մասին իր ամենօրյա զեկույցում գրում է բրիտանական ռազմական հետախուզությունը։

Ինչպես գրում է գերատեսչությունը, «Դոնբասի վրա հարձակումների և ուկրաինացիների կողմից սպասվող հակահարձակումների պատճառով, պաշտպանության ուժեղացման ֆոնին ռուս հրամանատարները կրկին կբախվեն օպերատիվ մրցակցային առաջնահերթություններին»։

«Ուկրաինայում գործողությանը աջակցելու համար, ենթադրվում է, որ Ռուսաստանը գրեթե ստեղծել է ցամաքային զորքերի նոր հիմնական կազմավորում՝ 3-րդ բանակային կորպուսը, որը տեղակայված է Մուլինոյում, Նիժնի Նովգորոդի շրջանում, Մոսկվայի արևելքում»,- ասվում է հետախուզության հայտարարության մեջ։

Ըստ հետախուզական տվյալների՝ ռուսական բանակի կորպուսը սովորաբար բաղկացած է 15 000-20 000 մարդուց, սակայն, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի համար դժվար կլինի այս թվով կամավորներ հավաքել՝ բնակչության շրջանում Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու ոգևորության բացակայության պատճառով։

Այդուհանդերձ, ըստ ռազմական գերատեսչության, նոր կորպուսի ձեւավորումը դժվար թե որոշիչ լինի Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական արշավի համար։

Նմանատիպ