Բրիտանական պաշտպանության կոմիտե. Զապոռոժյեի էլեկտրակայանի վրա թիրախավորված հարձակումը, որը կհանգեցնի ճառագայթման արտահոսքի, պետք է դիտարկել որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պաշտպանության կոմիտեի ղեկավար Թոբիաս Էլվուդը նշում է, որ եթե Զապոռոժյեի ատոմակայանի վրա դիտավորյալ հարձակում լինի, որը կհանգեցնի ճառագայթման արտահոսքի, ապա դա պետք է ընկալվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամի վրա և կազմակերպության 5-րդ հոդվածը պետք է գործարկվի։
«Եկեք պարզենք սա: Ցանկացած միտումնավոր վնաս, որը կհանգեցնի ուկրաինական ատոմակայանում ռադիացիայի արտահոսքի, կլինի ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի խախտում»,- գրել է Թոբիաս Էլվուդը, որին աջակցում է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Քիսինջերը։
Ինչպես նշել է Ադամ Քինզինգերը, ցանկացած արտահոսք ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կյանքեր կարժենա։
«Սա 100 տոկոսով ճիշտ է։ Անգամ չի քննարկվում: Ցանկացած արտահոսք ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կյանքեր կարժենա։ Սա ինքնաբերաբար նշանակում է հինգերորդ հոդվածի իրականացում»,- գրել է Քիսինջերը։