Բրազիլիայում ուժգին անձրևի և սողանքի հետևանքով զոհվել է 23 մարդ: 23 մարդ համարվում է անհետ կորած: Աղետը վրա է հասել Սան Պաուլոյում և Ռիո Դե Ժանեյրոյի նահանգներում:
Մահացածների թվում է առնվազն մեկ երեխա և մի քանի հրշեջ-փրկարար:
Իշխանության հայտարարությամբ, զոհերի թիվը հնարավոր է ավելանա: Փրկարարական գործողությունը շարունակվում է այս րոպեներին:
Սողանքի հետևանքով ավերվել են տասնյակ տներ: Ավերակների տակ են մնացել քաղաքացիները: