Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Տուժել են տասնյան մարդիկ:
Ուժգին աղետի դեմ են պայքարում Ռիո դե Ժանեյրոյում: Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում ուժգին անձրևը առաջացրել է ջրհեղեղ և որոշ շրջաններում՝ սողանք:
Այս պահի դրությամբ աղետի գոտում ընթանում են փրկարարական աշխատանքներ: Մասնագետների հետ փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև կամավորներ:
Փոթորիկի և ուժգին անձրևի պատճառով Ռիո դե Ժանեյրոյում հայտարարվել է արտակարգ դրություն: Աղետի հետևանքով վնասվել են գլխավոր մայրուղիները: Հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Քաղաքում փակված են դպրոցները: Տեղի իշխանությունը բնակչությանը կոչ է անում մնալ շենքերում: