Բրազիլիայում ուժգին անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով զոհվել է 12 մարդ: Աղետը ամենաշատը վնասել է Բրազիլիայի խոշորագույն Սան Պաուլու քաղաքը և դրա մերձակա տարածքը: Զոհերի թվում կան նույն ընտանիքի անդամներ, որոնք մնացել են բնակելի տան ավերակների տակ:
Հեղեղվել է Սան Պաուլոյի թաղամասների մի մասը, որը առաջացրել է Բրազիլիայի տնտեսական կենտրոն համարվող քաղաքի տրանսպորտային կոլլապս: