Բրազիլիայում բողոքել են կրթության համակարքի ֆինանսավորումը կրճատելու դեմ
Բրազիլիայում հազարավոր մարդիկ բողոքել են կրթության համակարքի ֆինանսավորումը կրճատելու դեմ: Ցույցերը միաժամանակ տեղի են ունեցել մի քանի քաղաքներում:
Սա Բրազիլիայի նորընտիր նախագահ, Ժաիր Բոլսոնարուի քաղաքականության դեմ առաջին բազմամարդ ցույցն էր:
Հանրահավաքին մասնակցել են մանկավարժներ և ուսանողներ:
Անձամբ նախագահը ցուցարարներին անվանել է «անհրաժեշտ իդիոտներ» և «իմբեցիլներ»:
Ծրագրված սահմանափակումների կապակցությամբ խորհրդարանում պարզաբանումներ է արել կրթության նախարարը: Նա ֆինանսավորման կապակցությամբ ստեղծված իրավիճակում մեղադրել է նախկին իշխանություններին: