Բրազիլիայում առնվազն 21 մարդ է սպանվել բանտից փախուստի փորձի ժամանակ
Բրազիլիայի Բելեն քաղաքում առնվազն 21 մարդ է սպանվել բանտից կալանավորների զանգվածային փախուստի փորձի հետևանքով, հայտնել է Պարա նահանգի հասարակական անվտանգության նախարարությունը:
Գերատեսչության տվյալով՝ սկսված փոխհրաձգության հետևանքով մահացել է մեկ բանտապահ և 21 բանտարկյալ: Globo ալիքի տեղեկատվությամբ՝ կան նաև վիրավորներ:
Փախուստը մանրամասն պլանավորված է եղել: Դրսից լավ զինված մարդկանց խումբը հարձակվել է բանտի շենքի վրա՝ օգտագործելով պայթանյութ և հրազեն: Կալանավորների հանցակիցները մի տեղում պայթեցրել են պատը: Կալանավորները նույնպես զինված են եղել: Բրազիլիայի Ազգային դատական խորհրդի տվյալով՝ 2018 թվականի փետրվարին բանտում եղել է 660 կալանավոր, ինչը գերազանցում է այդ կալանավայրի հնարավորությունները, որը նախատեսված է ընդամենը 432 մարդու համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan