Բրազիլիայի բանտում բախման հետևանքով զոհվել է 52 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի Պրաս նահանգի Ալտամիրայի նահանգում: Նահանգի բանտի վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ բանտում գլխատել են 16 կալանավորի:
Ընդհարումը տեղի է ունեցել երկու քրեական խմբավորումների միջև: Բանտում խառնաշփոթը տևել է մի քանի ժամ: Բախման ժամանակ խմբավորման անդամները գերի են վերցրել երկու սպայի, որին քիչ անց ազատ են արձակել:
Բրազիլիայի բանտերում պատիժ է կրում մոտ 750 հազար կալանավոր: