Բրազիլական մամուլը շատ խիստ է արձագանքել աշխարհի հնգակի չեմպիոնի կողմից երեկ անցկացված հանդիպմանը Շվեյցարիայի դեմ և չհաղթելու մեջ մեղադրել Նեյմարին: Լրագրողների կարծիքով նա մարզադաշտում ցուցադրել է էգոիզմ և անց է կացրել վատագույն խաղերից մեկը:
Լրագրողներից մեկը, Առնալ Ռիբեյրոն գտնում է, որ Նեյմարի խաղը անընդունելի էր և հարկավոր էր փոխարինել նրան:
«Լավ կլիներ խաղադաշտ դուրս գար Դուգլաս Կոշտան: Ես չեմ հասկանում, թե նա ինչու չխաղաց»,-ասել է Ռիբեյրոն:
Երեկվա հանդիպումը առանձնանում էր նրանով, որ Նեյմարի դեմ շվեյցարացիները տուգանվեցին 10 անգամ, որը ռեկորդ է աշխարհի առաջնությունների պատմությունում: Սակայն նախկին ֆուտբոլիստ Զե-Էլիասը գտնում է, որ պատճառը Նեյմարի էգոիզմն է և ոչ թե բարձր մակարդակով անցկացված հանդիպումը:
«Նա մեծ ժամանակ էր տրամադրում իր միայնակ խաղալուն, և մոտ չէր իր մինչ այդ ցուցադրած խաղամակարդակին»,-ասել է Զե Էլիասը, որը Բրազիլիայի ազգային հավաքականում անց է կացրել 10 հանդիպում:
Չնայած մամուլի նման հոդվածներին, Բրազիլիայի հավաքականի անդամները պաշտպանել են Նեյմարին:
«Նա շատ լավ է խաղացել և այս առաջնությունում ունենալու է որոշիչ դերը»,-հայտարարել է Կոուտինյոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan