Բոճորիշվիլիի կլինիկա տեղափոխած վեց նոր կովիդ վարակակիրից երեքը կապված են այսպես կոչված Բոլնիսիի կլաստերի հետ, իսկ մյուս երեքին տեղափոխել են կարանտինային տարածքից

Այս պահին Բոճորիշվիլիի անվան կլինիկայում բուժվում է կորոնավիրուսով վարակված 43 հիվանդ:

Կլինիկայի հոգաբարձական խորհրդի ղեկավար, Մակա Սոլողաշվիլիի հայտարարությամբ, 43-ից 10 հիվանդ մինչև 18 տարեկան են  և նրանց մոտ վարակը ընթանում է թեթև ձևով:

Բացի այդ, վերակենդանացման բաժնում գտնվում է երկու հիվանդ:

«Վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունենք վեց նոր հիվանդ, այստեղից երեքը կապված են այսպես կոչված Բոլնիսի կլաստերի հետ, իսկ մյուս երեքին տեղափոխել են կարանտինային տարածքից: Բացառությամբ մեկի, բոլոր նոր հիվանդների վիճակը բավարար է: Նշված հիվանդը իսկզբանե ծանր վիճակում էր և գտնվում է վերակենդանացման բաժնում»,- ասել է Սոլողաշվիլին:

Միևնույն ժամանակ, Սոլողաշվիլին նշել է, որ կլինիկայում սպասում են չորս հիվանդի ապաքինմանը, նրանց կրկնակի հետազոտությունը ընթացքի մեջ է: