Բորիս Պիստորիուս. Ռուսաստանը պատրաստ չէ զիջել, պարզ է, որ Պուտինը շարունակում է ժամանակ ձգել
Ռուսաստանը պատրաստ չէ զիջել, պարզ է, որ Վլադիմիր Պուտինը շարունակում է ժամանակ ձգել, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նրա խոսքով՝ Պուտինը դեռևս լրջորեն չի հետաքրքրված խաղաղության բանակցություններով։ Ինչպես նշել է Պիստորիուսը, Եվրամիությունը պետք է խստացնի պատժամիջոցները։
«Կարծում եմ՝ կարող ենք ասել, որ երեկվա հեռախոսազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը հայտարարություններ է անում, բայց հայտարարված մտադրությունների մասին որևէ ապացույց չկա։ Այն դեռևս պատրաստ չէ զիջումների գնալ։ Այն խոսում է միայն իր սեփական պայմաններով հրադադարի մասին, այսինքն՝ արդեն ծանոթ պայմաններով, ինչպիսիք են Ուկրաինայի չանդամակցությունը ՆԱՏՕ-ին, օկուպացված տարածքների հանձնումը և շատ ուրիշներ։ Վլադիմիր Պուտինը ակնհայտորեն շարունակում է խաղալ ժամանակի վրա, ինչը նույնպես շատ հստակ տեսանելի է», – նշել է Պիստորիուսը։
Ձեր տեղեկության համար, մայիսի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։