Բորիս Ջոնսոն. Ուկրաինայում ազատության վերջը նշանակում է Վրաստանում, իսկ հետո Մոլդովայում ազատության բոլոր հույսերի վերացում
Բորիս Ջոնսոն. Ուկրաինայում ազատության վերջը նշանակում է Վրաստանում, իսկ հետո Մոլդովայում ազատության բոլոր հույսերի վերացում

Ազատության վերջն Ուկրաինայում նշանակում է ազատության բոլոր հույսերի վերացում Վրաստանում, իսկ հետո Մոլդովայում, – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Պահպանողական կուսակցության գարնանային համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը որոշել է պատերազմել Ուկրաինայում, քանի որ վախենում էր կողքին ունենալ ազատ, ժողովրդավարական ազգ։

«Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում, եթե ներխուժումը շարունակվի: Ուկրաինայում ազատության ավարտը կհանգեցնի Վրաստանում, իսկ հետո Մոլդովայում ազատության բոլոր հույսերի վերացմանը, դա կլինի նոր սկիզբ Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներից մինչև Սև ծով»,- ասել է Բորիս Ջոնսոնը։

Վարչապետը նաև հավելել է, որ Բրիտանիան պետք է համարձակ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ռուսական նավթից և գազից իր կախվածությունը դադարեցնելու համար։ Ջոնսոնը ՌԴ նախագահին անվանել է «ընդհատակի» ներկայացուցիչ, որը, նրա խոսքով, կախվածություն է ստեղծում ռուսական էներգառեսուրսներից։