Բորելը պահանջում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքը Զապոռոժյեի էլեկտրակայան

18:57, 06.08.2022

Եվրամիության գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը սոցցանցում արձագանքում է Զապոռոժյեի ռմբակոծությանը և ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Բորելը պահանջում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքը Զապոռոժյեի էլեկտրակայան:

«Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի ռազմական գործողությունները Զապոռոժյեի ատոմակայանի շուրջ։ Սա միջուկային անվտանգության կանոնների լուրջ և անպատասխանատու խախտում է և Ռուսաստանի կողմից միջազգային նորմերի անտեսման ևս մեկ օրինակ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է մուտք ունենա»,- գրել է Ջոզեֆ Բորելը «Twitter»-ում։

Նմանատիպ