Բոլորս տեսանք վերջին օրերին Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում ձեռք բերված առաջընթացը, քննարկել ենք քայլեր, որպեսզի ապահովված լինի երեխաների բարեկեցությունը. Կառլ Հարցել
Բոլորս տեսանք վերջին օրերին Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում ձեռք բերված առաջընթացը, քննարկել ենք քայլեր, որպեսզի ապահովված լինի երեխաների բարեկեցությունը, – այս մասին Պատրիարքարանում կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել են Առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեն և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում ընթացող գործընթացները:
«Ես հենց նոր ներկա եմ եղել հանդիպմանը, որը Պատրիարքարանի, նախարարության և առողջապահության աշխատակիցների մասնակցությամբ մեր նախորդ հանդիպման շարունակությունն է, որին մասնակցել են նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Վորլդ Վիժնը: Առաջին հերթին մենք քննարկեցինք Նինոծմինդայում ստեղծված իրավիճակը: Կարծում եմ, մենք բոլորս տեսել ենք վերջին օրերի ընթացքում գրանցված առաջընթացը, նկատի ունեմ Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի երեխաների մեծ մասի տեղափոխումը և այնտեղ մնացած անչափահասների շարունակական մոնիտորինգը: Հիմա մենք տեսնում ենք բացություն և թափանցիկություն, ինչը միանշանակ անհրաժեշտ է և շատ լավ: Մենք քննարկեցինք երեխաների բարեկեցության վրա կենտրոնացում ապահովելու քայլերը: Մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու ապատեղադրողականությանը վերաբերող ավելի լայն խնդիրներ: Առաջ շարժվելու միասնական հետաքրքրություն կա, ես դա զգացել եմ բոլոր կողմերից: Կլինեն տարբեր գործողություններ քննարկումը առաջ տանելու համար և նաև այն, թե ինչպես օգտագործել այս պահը այս կարևոր խնդրի շուրջ իրական քայլեր կատարելու համար:
Միևնույն ժամանակ, ես տեսա, որ խորհրդարանը պատրաստվում է ստեղծել երեխաների պաշտպանության օրենսգրքի վերաբերյալ աշխատանքային խումբ, ինչը ողջունելի փաստ է: Կարծում եմ ՝ այս գործընթացում խորհրդարանի դերը շատ օգտակար կլինի: Մենք Եվրամիության կողմից արդեն ներգրավված ենք դրան և ակնկալում ենք շարունակել աջակցել գործընթացին: Այսօրվա հանդիպման քննարկումը շատ լավ էր և օգտակար: Մենք քննարկեցինք ձեռքբերումները և առաջադրեցինք հետագա քայլերը», – հայտարարել է Կառլ Հարցելը: