Բոլոր շրջաններում ընտրություններն ընթանում են խաղաղ միջավայրում. Նաթիա Մեզվրիշվիլի
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, բոլոր շրջաններում ընտրություններն ընթանում են խաղաղ միջավայրում,- այս մասին մամլո ասուլիսին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին:
Նրա խոսքով, գրանցվել է ոստիկանության իրավասությանը պատկանող հնարավոր իրավախախտման 29 փաստ, որոնց վրա նույն պահին արձագանքել են: Դրա հետ մեկտեղ, վերստուգման արդյունքում 15 փաստ չի հաստատվել կամ չի ներառել հանցանքի նշաններ:
«7 գործով, որտեղ բողոք ներկայացնողները նշում էին ֆիզիկական վիրավորանքի, սպառնալիքի և իրը վնասելու հնարավոր փաստերի մասին, հետաքննություն է սկսվել ՔՕ-ի համապատասխան հոդվածներով: Այդ թվում, հետաքննություն է սկսվել Բաթումիում, Մառնեուլիում, Սիղնաղիում, Կասպիում, Սամտրեդիայում և Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ»,- հայտարարել է Մեզվրիշվիլին: