Բոլոր քաղաքացիները, որոնց «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին ներարկումից անցել է տասը շաբաթ, կպատվաստվեն, դրա համար ունենք պաշար. Մարինա Էզուգբաիա
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը պատվաստումների գործընթացում ներգրավված է առաջին իսկ օրվանից: Մենք ունեինք չորս սենյակ, և թողունակությունը շատ մեծ էր յուրաքանչյուր բրիգադի համար ՝ 80-ից 100 մարդ, ինչը լավագույն ցուցանիշներից մեկն է, – այս մասին պատվաստման գործընթացի մասին խոսելիս, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն, Մարինա Էզուգբաիան:
Ըստ նրա, թողունակությունը մեծացնելու համար անհրաժեշտ է ավելացնել աշխատանքային ժամերը:
«Թողունակությունը մեծացնելու համար անհրաժեշտ է աշխատանքային ժամերը հասցնել 12 ժամի: Անհրաժեշտ է նաև օգտագործել շաբաթվա բոլորոր յոթ օրերը, եթե դա անենք, թողունակությունը կավելանա 50 տոկոսով», – ասել է Մարինա Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է «Աստրազենեկա» պատվաստանյութերի համար ամրագրումների վերացմանը, Էզուգբաիան ասել է, որ պատվաստվելու են բոլոր այն քաղաքացիները, որոնց մոտ առաջին պատվաստումից անցել է տասը շաբաթ: Նրա խոսքով, ցանցում պատվաստանյութերի պաշար կա:
««Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստումը չի դադարել, այս պատվաստանյութը երկար ժամանակ ունի առաջին դեղաչափից երկրորդ դեղաչափը, չորս շաբաթից մինչև 12 շաբաթ, այսինքն բավականին մեծ տիրույթ է: Մենք այսօր բաժանում ենք գոյություն ունեցող պաշարը, որպեսզի նրանք, ում մոտ անցել է տասը շաբաթ պատվաստվեն: Հետևաբար, տասներորդ շաբաթվա ընթացքում պատվաստումը լավ է, քանի որ այս պահին իմունային արձագանքը շատ լավ է: Ես ուզում եմ հանգստացնել քաղաքացիներին, պաշար ունենք և բոլորը կպատվաստվեն», – հայտարարել է Մարինա Էզուգբաիան: