Բոլնիսիում ձերբակալվել է քաղաքացի՝ մեծ քանակությամբ պոլիէթիլենային շշեր գետը նետելու համար (վիդեո)

Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի Բոլնիսիի շրջանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 2001 թվականին ծնված Ռ.Շ.-ին՝ ջրի աղտոտման մեղադրանքով: Խոսքը մի քաղաքացու մասին է, որը գետ է նետել մեծ քանակությամբ պոլիէթիլենային շշեր:

Ըստ նախարարության, հանցագործությունը պատժվում է մինչևմեկ տարի ազատազրկմամբ:

«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս տարվա հունիսի 30-ին մեղադրյալը մեծ քանակությամբ պոլիէթիլենային շշեր է նետել Բոլնիսիի քաղաքապետարանի Քցիա գետը՝ այդպիսով աղտոտելով գետը: Փաստի առթիվ տեսանյութերը տարածվել են տարբեր սոցիալական ցանցերում:

Շուտով իրավապահները կարողացել են բացահայտել հանցագործին և ձերբակալել նրան Բոլնիսիում որպես մեղադրյալ:

Ջրի աղտոտման փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով», – ասված է հայտարարության մեջ: