Բողոքի երթ Թբիլիսիում
Բողոքի երթ Թբիլիսիում

Բողոքի երթ Թբիլիսիում։ Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Բժշկական համալսարան մետրոյի կայարանի մոտ և երթով շարժվել նախ դեպի Հատուկ քննչական ծառայության շենք, ապա՝ դեպի Պետական ​​անվտանգության ծառայություն։ Ակտիվիստները կրկին բարձրաձայնեցին իրենց պահանջները։ Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը և բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակումը։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ վերոնշյալ կառույցները ընտրվել են խորհրդանշական կերպով, քանի որ, ըստ նրանց, հենց իրավապահ մարմիններն են պատասխանատու երկրում շարունակվող բռնաճնշումների համար։ Բողոքի ակցիային միացել են նաև կալանավորվածների ընտանիքի անդամները։