Բողոքի ցույցերին անվտանգության միջոցառումների ոչ պատշաճ պաշտպանության պատճառով, Փարիզի ոստիկանության ղեկավարին ազատել են պաշտոնից
Դեղինբաճկոնավորների ակցիաներին անվտանգության միջոցառումների ոչ պատշաճ պաշտպանության պատճառով, Փարիզի ոստիկանության ղեկավարին ազատել են պաշտոնից:
Որոշումը կայացրել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը: Նրա խոսքով, ոստիկանության կողմից մշակված ռազմավարությունը անկում է ապրել:
Ինչպես նաև, Ֆրանսիայի իշխանության որոշմամբ, խստացվում է ցույցերի անցկացման կարգը: Մասնավորապես, դեղինբաճկոնավորները իրավունք չեն ունենա ցույց անցկացնել Ելիսեյան դաշտում: Միևնույն ժամանակ, ոստիկաններին կտան գործելու ազատություն, որը նշանակում է, որ հանրահավաքների ժամանակ իրավապահները կունենան օրինախախտներին անհապաղ ձերբակալելու իրավունք:
Մարտի 16-ին, Փարիզում անցկացված ակցիայի ժամանակ ցուցարարները ջարդել են մի քանի խանութ: