Բնագավառային կոմիտեն «Հեռարձակողի մասին» նախագահի մոտիվացված դիտողությունների շուրջ որոշում չի կարողացել կայացնել
Խորհրդարանի բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեն «Հեռարձակողի մասին» օրինագծի հարցով նախագահի մոտիվացված դիտողությունների շուրջ որոշում չի կարողացել կայացնել:
Հարցի քննարկումից հետո, քվեարկության ժամանակ դիտողություններին աջակցել է կոմիտեի 4 անդամ, իսկ 4-ը դեմ է եղել, ձեռնպահ է մնացել երկուսը:
Որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր ներկա մեծամասնության աջակցությունը, այսինքն 8 ձայն:
Հիշեցնենք, որ բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեն «Հեռարձակողի մասին» օրինագծի քննարկումները գնահատել էր բացասական: