Բլումբերգ. Վաշինգտոնը խաղաղության համաձայնագրի շրջանակում պատրաստ է ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը բռնակցված Ղրիմի նկատմամբ

12:54, 19.04.2025

Վաշինգտոնը պատրաստ է խաղաղության համաձայնագրի շրջանակում ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը բռնակցված Ղրիմի նկատմամբ։ Այս մասին գրում է «Բլումբերգ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Սակայն այս փուլում դեռ վերջնական որոշում չի ընդունվել։

Ինչպես նշում է հրատարակությունը, այս հնարավոր զիջումը մատնանշում է նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ հասնելու կրակի դադարեցման համաձայնագրի։ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս իրենց հայտարարություններում ընդգծել են, որ եթե Մոսկվան և Կիևը առաջընթաց չցուցադրեն, ԱՄՆ-ը կարող է ամբողջովին հրաժարվել պատերազմն ավարտելու փորձից։

Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն մեկնաբանել «Բլումբերգ»-ի հրապարակումը։ Միևնույն ժամանակ, պաշտոնյաներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ի ծրագրերը դեռ պետք է քննարկվեն Ուկրաինայի հետ, և եվրոպացի դաշնակիցները դեռ պատրաստ չեն օկուպացված տարածքները ճանաչել որպես Ռուսաստանի մաս։

Բացի այդ, ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ բանակցություններն իմաստ չեն ունենա, եթե Ռուսաստանը չհամաձայնի դադարեցնել մարտական գործողությունները։

Ավելի վաղ «Բլումբերգ»-ը գրել էր, որ հինգշաբթի օրը Փարիզում ԱՄՆ-ը իր դաշնակիցներին ներկայացրել է առաջարկներ խաղաղ համաձայնագրի հասնելու համար, որոնք նախատեսում են՝ երկարատև հրադադարի դեպքում մեղմացնել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները և հրաժարվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից։

Նմանատիպ