Bloomberg - Թրամփը կարծում է, որ Պուտինը կարող է խաղաղության բանակցություններ սկսել տարածքների փոխանակման քննարկման դիմաց
Bloomberg - Թրամփը կարծում է, որ Պուտինը կարող է խաղաղության բանակցություններ սկսել տարածքների փոխանակման քննարկման դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կարող է խաղաղության բանակցություններ սկսել տարածքների փոխանակման քննարկման դիմաց, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հրադադարի հնարավորություններ կան, և նա այդ մասին ասել է եվրոպացի առաջնորդներին հեռախոսազրույցի ժամանակ։ Եվրոպացի առաջնորդների հետ զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի Մոսկվա կատարած այցից հետո։

Տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ չեն եղել, չնայած Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը ամերիկացիներից բավականին ընդունելի առաջարկ է ստացել։

Կրեմլը նաև հաստատել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին։