Bloomberg. Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները շուտով կհանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում
Bloomberg. Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները շուտով կհանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում

Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները մոտ ժամանակներս կհանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ինչպես հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով անանուն աղբյուրին, հանդիպումը կարող է տեղի ունենալ այս ամիս, չնայած ամսաթիվը դեռևս վերջնականապես համաձայնեցված չէ, և հանդիպման ժամը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող զարգացումների պատճառով։

Բացի այդ, աղբյուրներից մեկի խոսքով, դեռևս պարզ չէ, թե որքանով է Պուտինը հետաքրքրված Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ այս հանդիպմամբ, և սա, կարծես, ամսաթիվ նշանակելու հիմնական խոչընդոտն է։

Աղբյուրների խոսքով, Պուտինին, հավանաբար, կներկայացվի 20 կետանոց խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը, որի վրա աշխատում են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։