Bloomberg – Ջորջիա Մելոնին կոչ է անում ԵՄ-ին քննարկել, թե ով պետք է ներկայացնի միավորումը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ բանակցություններում և ինչ մանդատով

18:42, 05.11.2026

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել Եվրամիությանը քննարկել, թե ով պետք է ներկայացնի միությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին առնչվող բանակցություններում և ինչ մանդատով։

 

Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

 

Ըստ լրատվամիջոցների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում Մելոնին առաջարկում է այս հարցը քննարկել հաջորդ շաբաթ Դուբլինում նախատեսված ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում։ Կոշտան նախագահում է ԵՄ 27 անդամ պետությունների ղեկավարների հանդիպումները։

 

Մելոնին պնդում է, որ ներկայիս մոտեցումը, երբ ԵՄ շահերը տարբեր ձևաչափերով ներկայացնում են տարբեր բանակցողներ, խաթարում է միության հեղինակությունը։

 

«Վստահ եմ՝ բոլորս հասկանում ենք, որ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե Եվրոպան գործում է առանց համակարգման, մենք պարզապես ջուր ենք լցնում նրանց ջրաղացին, ովքեր ցանկանում են, որ այս պատերազմը շարունակվի։ Սա անընդունելի է, քանի որ խաղի մեջ են մարդկային կյանքեր և մեր անվտանգության ապագան», — գրում է Մելոնին։

Նմանատիպ