Բիձինա Իվանիշվիլին, ինչպես գիտեք, արդեն ամիսներ է ինչ հեռացել է քաղաքականությունից, ոչ մի կերպ, ոչ մի ձևով չի մասնակցում վրացական քաղաքականության կյանքին. Իրակլի Ղարիբաշվիլի
Պարոն Բիձինա Իվանիշվիլին, ինչպես գիտեք, հեռացել է քաղաքականությունից, նա ամիսներ շարունակ ոչ մի ձևով չի մասնակցել վրացական քաղաքականության կյանքին,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Խաշուրիում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Բիձինա Իվանիշվիլին չի մասնակցելու Ազատության հրապարակում «Վրացական երազանքի» կողմից Հոկտեմբերի 27-ին նախատեսված հանրահավաքին:
«Հետևաբար պատասխանը շատ պարզ է և մի փորձեք սկանդալ ստեղծել»,- ասել է վարչապետը։