Բիձինա Իվանիշվիլին դիմում է Վրաստանի քաղաքացիներին (Տեսանյութը հայերեն լեզվով)

Ուզում եմ դիմել իմ ժողովրդին, ուզում եմ դիմել այն պատասխանատվությունից ելնելով, որով պարտական եմ ձեր առաջ: Առաջին հերթին շնորհակալություն եմ ուզում հայտնել, նրանց ովքեր ևս մեկ անգամ վստահություն են հանձնել մեզ: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր շատ խնդիրներ ունենալու հետ միաժամանակ դեռ վստահում է մեր ընտրած ճանապարհին, սակայն այսօր իմ համար շատ կարևոր է դիմել նրանց ովքեր հուսահատված են, ուզում եմ ասել, ես լավ եմ ձեզ հասկանում: Հասկանում եմ ձեր հուսահատության պատճառը և սրտացավը: Հասկանում եմ, որ դժգոհ եք, քանի որ զգալի չբարելավվեցին ձեր կյանքի պայմանները:  Հասկանում եմ, որ դժգոհ եք քանի որ մտածում եք, որ շատ բարձրպաշտոնյաներ ոչ թե ժողովրդի համար են հոգում այլ իրենց բարեկեցության համար: Դժգոհ եք քանի որ մտածում եք, որ այսօրվա կառավարությունը չկարողացավ վերականգնել արդարությունը, ձեզանից շատերը զայրացած են, որովհետև հասանելի դարձրեցինք բռնի ռեժիմի վերադարձի վտանգը: Այսօր մտադիր չեմ խոսել, ոչ այն 9 տարվա ռեժիմի մասին, որը ոտնատակել է բոլորի իրավունքները, բոլոր առժանիքները և դա ձեզանից շատերը տեսան իրենց սեփական անձի և ընտանիքի վրա, և ոչ էլ մեր արդյունքների մասին, այսօր կարևորն այն է,  որ մեր հայրենիքը նորից կանգնած է պատմական ճանապարհի եզրին: Գոյություն ունի խիստ որոշում ընդունելու բարձր ռիսկ: Սակայն միաժամանակ սա նոր հնարավորությունների նորոգման լավագույն պահն է: Մի քանի ամիս առաջ ինձ հարկ եղավ վերադառնալ քաղաքականություն, քանի որ տեսնում էի, որ խնդիրները բարդանում էին և դրա համար արդյունավետ արձագանք չէր կատարվում: Սակայն պարզվում է, որ ժողովուրդը ավելի լավ է տեսել այդ խնդիրները: Այսօր չեմ կարող չհամաձայնվել ձեզ հետ: Սակայմ մեկ բան պետք է հիշեն բոլորը, որ մեր հակառակորդը քաղաքական կուսակցությունը չէ, այլ մեր առաջ ցավոք կանգնած են նորից ռևանշի համար միավորված բռնիչները: Մենք կանգնած ենք փորձության առաջ և այդ փորձությունը ենք մենք թողել: Երբ կառավարությունը հեռանում է ժողովրդից նա կորցնում է իր վստահությունը: Ես ուզում եմ ասել բոլորին ՝ մեր քաղաքական միավորումը գոյություն ունի միայն ժողովրդին ծառայելու համար, ոչ  մեկ թող չմտածի որ կուսակցությունը որևէ սեփական առժանիքներ ունի, այն միջոց է որի միջոցով պետք է հասնենք նպատակին և լավագույն ապագային: Հենց իսկ պատճառով եթե Վրացական Երազանքը չի աշխատում, եթե նրանց բաժանմունքներից մեկը չծառայեց ժողովրդին, ես առաջինը դուրս կգամ նրանց դեմ: Սակայն չպետք է տանք հնարավորություն որ այն ուժը օգտվի այդ հնարավորությունից, որը իրականում ուզում է ոչնչացնել բոլոր այդ առժանիքները, որոնք այսքան հարազատ են մեզ համար: Այս սխալները պետք է ճիշտ տեսնել և քննադատել: Իսկ ընդիմադիրները իր կեղծիքի մեքենայով ուզում են ամեն ինչ ոչնչացնել: Նրանք չեն ուզում ուղղել իրենց սխալները, նրանք ուզում են ամեն ինչ քանդել և ինչը որ ավելի սավավլի է ցանկացած գնով: Նրանք վարում են կեղծիքի վրա հիմնված քարոզարշավ: Ժողովրդին խոստանում են այն ինչ խորհրդարանային կարգում նախագահական իրավազորություններից հեռու է, և այնուհետև պարզ ասում են, որ կազատեն և ներում կշնորհեն մարդկանց բռնության մեջ մեղադրյալներին, որը բացի հասարակության անարգման հենց ուղիղ ապակայունության վտանգի սպառնանք է:

2012 թվականին մենք վտարեցինք բռնության վրա հիմնված ռեժիմը, անցանք ծանր ժամանակաշրջան և փորձում էինք երկիրը հասցնել կայուն զարգացման ուղղու վրա: Այս ճանապարհի վրա մենք շատ հաջողությունների հասանք։ Պետական ռեկետից ազատվեց բիզնեսը, մամուլը, իրագործվեցին շատ կարևոր սոցիալական ծրագրեր, բարդ տնտեսական միջավայրում մենք ձեռք բերեցինք տարածաշրջանային առաջնություն  և բազում այլ բաներ։ Միջազգային ասպարեցի վրա մեր Ամերիկացի և Եվրոպացի ընկերները ավելի ու ավելի իրական հեռանկարում են քննարկում մեր անդամագրության հարցը Նատո և Եվրամիություն ինտեգրումը: Չնայած բազում ռիսկերին անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանը երբեք չի ունեցել այքան կայուն զարգացման տարիներ և չնայած այս հաջողություններին Երկրում կարևոր մարտահրավեր է մնում եղած սնանկությունը: Ըստ դրա մեզ անհրաժեշտ են փոփոխություններ առաջնահերթ սոցիալական ամենազգայուն խմբերի համար: Ի տարբերություն շատ պոպուլիստների, բնական է չեմ խոսի կոնկրետ թվերի մասին, սակայն անպայման կասեմ, որ թոշակառուների և փախստականների օգնությունները պետք է վերանայվեն, նրանց մասին հոգալը, դա մեր առժանապատվությունն է և դա մենք պետք է կարողանանք: Արագ կերպով պետք է փոխվի կադրային քաղաքականությունը, որը կհիմնվի փորձառու մարդկանց վրա և մշտական կներգրավվեն նոր կադրեր, հատկապես երիտասարդներին: Երտասարդները պետք է մասնակցեն երկրի կառավարման և քաղաքականության մշակման գործում:

Իմ ընկերներ, երկրի կյանքում կա հաճախ այնպիսի պահեր, երբ ժողովուրդը դառնում են դարաշրջանային փոփոխության հեղինակները և մեր ազգը բազում անգամ է նման իմաստություն հայտնաբերել: Ուզում եմ դիմել Վրացական երազանքի հին ջոկատին, նրանց ովհեր անհնարը արեցին 2012 թվականի այն պատմական օրերում:  – Վրաստանին մեկ անգամ ևս անհրաժեշտ է ձեր հավատարմությունը և փորձառությունը, ձեր քաղաքական հերոսությունը:  Ես գիտեմ ձեր ստրացավը, ես գիտեմ ձեր զայրության բոլոր պատճառները: Խոստանում եմ որ յուրաքանչյուր հայրենասեր կգտնի իր տեղը մեր միասնական ընտանիքում, ոչ մեկի ջանքը չի մնա անուշադիր: Ուզում եմ հիշեցնել ձեզ, այն ինչ ասել էի մինչև ընտրությունները – ես վերցնում եմ պատասխանատվություն, որ մեկ տարվա մեջ կուղղեմ կառավարության բոլոր վրիպումները և իմ ամբողջ միջոցները կօգտագործեմ, որ երկիրը զարգանա: Ամենակարևորն այն է, որ այս պահին բարձրպաշտոնյաների և կառավարության վրա զայրացած, կառավարությունը պատժելու ցանկությամբ չպատժենք սեփական ապագան և երկիրը և ջուրը չլցնենք այն ամենը, որի համար կյանք են դրել 2012 թվականին: Ես համոզված եմ, որ մենք ընտրություն կանենք մեր ժողովրդի բարեկեցությունը, ազատությունը, առժանապատվությունը