Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ես կցանկանայի ընդգծել, որ թյուրքալեզու երկրների միջև գործընկերությունը գերազանցում է քարտեզների վրա նշված սահմանները, մեր միասնությունը հիմնված է խորը պատմական արմատների և ամենաուժեղ հուզական կապի վրա
«Ցանկանում եմ ընդգծել, որ թյուրքալեզու երկրների գործընկերությունը գերազանցում է քարտեզների վրա նշված սահմանները։ Մեր միասնությունը հիմնված է խորը պատմական արմատների, հարուստ մշակույթի և ամենաուժեղ հուզական կապի վրա», – ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թյուրքական աշխարհի երիտասարդական հանդիպման» մասնակիցներին ուղղված իր ելույթում։
Թուրքիայի նախագահը կարևոր է անվանել թյուրքալեզու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։
«Մենք շարունակում ենք վճռականորեն աջակցել այն երիտասարդներին, ովքեր միավորում են իրենց ջանքերը ընդհանուր իդեալի շուրջ՝ բարգավաճ ապագայի ճանապարհին։ Թուրքիան նպատակ ունի «լեզվի, մտքի և գործողության միասնության» իդեալը մեկ քայլ առաջ տանել այս ամսվա վերջին Անկարայում կայանալիք թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովի միջոցով», – ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։