Իրակլի Կոբախիձե. Եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ մենք հաստատակամորեն կպաշտպանենք այն ժառանգությունը, որի վրա խարսխված է մեր ազգային միասնությունը. Աստված, Հայրենիքը և Մարդը այն արժեքներն են, որոնք Իլիա II վստահել է մեզ
Վրաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ Ավետարանը տարածվել է դեռևս առաջին դարում՝ Քրիստոսի առաքյալների քարոզչության միջոցով, և որտեղ տասնյոթ դար առաջ ընդունված պատմական որոշումը՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու մասին, կանխորոշել է մեր ազգի զարգացման ուղին և նրա յուրահատուկ ինքնությունը. այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով «Աստված, Հայրենիք, Մարդ» խորագրով միջազգային սիմպոզիումում։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Մայր եկեղեցին դարեր շարունակ եղել է երկրի հոգևոր հենասյունը։ Դարեր շարունակ մեր ականավոր աշխարհիկ և հոգևոր գործիչների ջանքերն ուղղված են եղել այդ ամուր հիմքի ամրապնդմանը։ Հատկապես մեծ է մեր մեծն Պատրիարք Իլիա Երկրորդի ավանդը՝ քրիստոնեական բարձրագույն արժեքները ժամանակակից անկախ պետության կառուցման և այդ գործընթացում ազգի հոգևոր միասնության ամրապնդման հիմքում դնելու գործում։ Պետությունը մեծապես արժևորում է այդ հավերժական արժեքները։ Եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ մենք անշեղորեն կպաշտպանենք այն ժառանգությունը, որի վրա խարսխված են մեր ազգային միասնությունն ու զարգացումը։
«Աստված, Հայրենիք, Մարդ»՝ ահա այն արժեքները, որոնք Պատրիարք Իլիա Երկրորդը վստահել է մեզ։ Ուրախալի է, որ այս միջազգային սիմպոզիումը նվիրված է հենց այդ թեմային՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այդ արժեքների փոխկապակցվածությունն ու դրանց նշանակությունը ժամանակակից կյանքում։
Ես երախտագիտություն եմ հայտնում սիմպոզիումի կազմակերպիչներին, գիտնականներին, հոգևորականներին և բոլոր հյուրերին։ Հավատում եմ, որ այսօրվա երկխոսությունն ու հետագա համագործակցությունը արժեքավոր ներդրում կունենան համամարդկային արժեքների ամրապնդման գործում։ Շնորհավորում եմ ձեզ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ։ Միջազգային սիմպոզիումին մաղթում եմ արդյունավետ աշխատանք», – ասել է Իրակլի Կոբախիձեն։