Դոնալդ Թրամփ. Մենք ունենք ծոց, գեղեցիկ լիճ, մեզ օվկիանոս է պետք, մտածեցի՝ Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը կարող ենք անվանել «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկայի օվկիանոս»
Մեզ օվկիանոս է պետք, ուստի մտածեցի. «Եկեք Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը անվանենք «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկայի օվկիանոս» կամ նման մի բան», – ասաց ԱՄՆ նախագահը Թենեսի նահանգի Քլարքսվիլ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
«Մենք ունենք ծոց։ Մենք ունենք գեղեցիկ լիճ։ Մեզ օվկիանոս է պետք», – ասաց Թրամփը։
Անցյալ տարի Թրամփը Մեքսիկական ծոցն անվանեց «Ամերիկայի ծոց», ինչը դիվանագիտական լարվածություն առաջացրեց Մեքսիկայի հետ։
2026 թվականի օգոստոսին, Օտտավայի հետ առևտրային պատերազմի ֆոնին, նա նաև ստորագրեց գործադիր հրամանագիր, որով ԱՄՆ-Կանադա սահմանի հինգ «Մեծ լճերից» մեկը՝ Օնտարիո լիճը, վերանվանվեց «Ամերիկայի լիճ»։