Բիձինա Իվանիշվիլի. Շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ, երդմնակալությունից հետո բևեռացման և արմատականացման արհեստական փորձերը մեկընդմիշտ կվերջանան
Շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, շնորհավորում եմ մեր երկրին իսկապես վրացի, հայրենասեր և արժանի նախագահի առթիվ,- նշված է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի շնորհավորական ուղերձում։
Իվանիշվիլին նշում է, որ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունից հետո մեկընդմիշտ կվերջանա արհեստական փորձերը՝ բեւեռացման, մարդկանց պառակտելու եւ երկիրը արմատականացնելու։
«Այսօրվա ընտրություններից հետո Վրաստանի եվրոպական ոճի սահմանադրությունը, որը նախատեսում է երկրի լիարժեք խորհրդարանական կարգ, ամբողջությամբ իրագործվեց։
Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունից հետո այս երկրում մարդկանց բևեռացնելու, պառակտելու և արմատականացնելու արհեստական փորձերը վերջնականապես կաավարտվեն։
Համոզված եմ, որ Միխեիլ Ղավելաշվիլին կլինի այն նախագահը, ով կվերադարձնի այս կարևորագույն ինստիտուտը սահմանադրության շրջանակներում և, միևնույն ժամանակ, առանձնահատուկ դեր կխաղա մեր հասարակության համախմբման և խաղաղ գոյակցության գործում»,- նշվում է։ Իվանիշվիլիի շնորհավորանքում, որը տարածել է «Վրացական երազանքը»: