Բիձինա և Էկատերինե Իվանիշվիլինները շնորհավորում են Իլիա Երկրորդին ծննդյան օրվա առթիվ. Վեհափառի ներդրումը վրաց հասարակության հոգևոր ուժի պահպանման և ամրապնդման գործում անչափելի է
Բիձինան և Էկատերինե Իվանիշվիլիները շնորհավորում են Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Այսօր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա Երկրորդը դարձավ 92 տարեկան։
Անչափելի են Վեհափառ Հայրապետի վաստակը վրաց հասարակության հոգևոր ուժի պահպանման և ամրապնդման գործում։ Նրա աշխատանքն ու նվիրումը անգին են, գահակալությունից ի վեր արդեն 47-րդ տարի է, ինչ մեր պատրիարքը հսկում է վրաց ազգի միասնությունը, ինքնությունը և արժեքները։
Մեր հայրենիքը բազմաթիվ այլ հատկանիշների հետ մեկտեղ առանձնանում է նրանով, որ որպես հոգևոր առաջնորդ ունի մարդկային սիրո, իմաստության, խոնարհության և բարձր բարոյականության կենդանի օրինակ՝ Իլիա Երկրորդին։
Մեծ հարգանքով և սիրով շնորհավորում ենք Վեհափառ Հայրապետին ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում ենք նրան քաջառողջություն, երկարակեցություն և երկար տարիներ լինել Վրաստանի ուղղափառ առաքելական եկեղեցու առաջնորդ, ապավեն իր հոգևոր զավակների համար, ի բարօրություն Վրաստանի և վրաց ժողովրդի»,- ասվում է շնորհավորանքի մեջ, որը տարածում է «Վրացական երազանք»-ի մամլո ծառայությունը։