ԲիԲիՍի. Աֆղանստանում մնացած ամերիկյան ռազմական սպառազինությունը վաճառվել է զինված խմբավորումների

20:08, 18.04.2025

Աֆղանստանում մնացած ամերիկյան ռազմական սպառազինությունը վաճառվել է զինված խմբավորումների, – այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ն։

Տարածված տեղեկության համաձայն՝ «Թալիբանի» կողմից Աֆղանստանում ձեռք բերված կես միլիոն միավոր զենք կորցվել է, վաճառվել կամ մաքսանենգ ճանապարհով փոխանցվել է զինված խմբավորումներին, այդ թվում «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբերին։

Աղբյուրները «ԲիԲիՍի»-ին հայտնել են, որ անցած տարվա վերջին Դոհայում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի փակ հանդիպման ժամանակ թալիբները խոստովանել են, որ այդ տեխնիկայից առնվազն կեսը հաշվառումից դուրս է։ Թալիբների կառավարության մամուլի խոսնակի տեղակալ Համդուլա Ֆիտրաթը «ԲիԲիՍի»-ին հայտնել է, որ թալիբները շատ լուրջ են վերաբերվում զենքի պահպանմանն ու պահեստավորմանը։

«Բոլոր թեթև և ծանր զենքերը պահվում են ապահով։ Մենք կտրականապես հերքում ենք մաքսանենգության կամ կորուստների մասին տեղեկությունները», – նշել է «Թալիբանի» ներկայացուցիչը։

«Թալիբանը» վերականգնեց վերահսկողությունը Աֆղանստանի վրա 2021 թվականին, երբ ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերը դուրս եկան երկրից։

Նմանատիպ