Լոնդոնի մերձակայքում գտնվող Գրեյի արդյունաբերական գոտում, բեռնատարում հայտնաբերվել է 39 չինացու դի: Այս մասին հայտնում է «Բի Բի Սին»:
Հոկտեմբերի 23-ին Լոնդոնի արդյունաբերական գոտում գտնվող բեռնատար մեքենայում հայտնաբերվել էր 39 դիակ: Սպանության մեղադրանքով ձերբակալվել էր վարորդը, Հյուսիսային Իռլանդիայի 25-ամյա քաղաքացի՝ Մո Ռոբինսոնը:
Ոստիկանությունը հայտնում է, որ մեքենան Մեծ Բրիտանիա է ժամանել Բուլղարիայից հոկտեմբերի 19-ին: Մահացածների թվում կա մեկ դեռահաս: