«Բի-Բի-Սի» – Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է Եվրոպայում մայրուղային գազատարը, սակայն Եվրամիությունը մտավախություն ունի, որ գազատարը չի վերսկսի աշխատել

13:02, 11.07.2022

Այսօրվանից Ռուսաստանը պատմական նվազագույնի է հասցնում գազի մատակարարումները Եվրոպա։ «Գազպրոմը» որպես կանխարգելիչ միջոց 10 օրով փակում է «Հյուսիսային հոսք» գազատարը, թեև Եվրոպան մտավախություն ունի, որ դա շատ ավելի երկար կլինի, և սպասում է էներգետիկ ճգնաժամ։

Այս մասին հաղորդում է «BBC»-ն։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, երեք տարի առաջ «Գազպրոմը» տարբեր խողովակաշարերով Եվրոպային օրական 500 մլն խմ բնական գազ էր մատակարարում։ Այս ծավալը կրկնակի կրճատվել է այս տարվա մայիսին։ Հուլիսի սկզբին այն արդեն կազմում էր օրական 140 մլն խմ։

BBC-ի փոխանցմամբ՝ «Թուրքական հոսք» գազատարի վրա հայտարարված պրոակտիվ աշխատանքներից հետո ծավալը նվազել է մինչև 100 մլն խմ։ Իսկ այժմ՝ առաջիկա 10 օրվա ընթացքում, Ռուսաստանը խոստանում է Եվրոպային օրական մատակարարել ընդամենը 75 մլն խմ գազ։

Միաժամանակ լրատվամիջոցները գրում են, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակի ֆոնին Եվրամիությունը առաջիկա օրերին կհայտարարի նոր արտակարգ միջոցառումների ու պլանների մասին։

Նմանատիպ