«Բի-Բի-Սի»- Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
«Բի-Բի-Սի»- Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել

Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ «BBC»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ զոհերի թվում կա հինգ տարեկան երեխա, երկու կին և «Իսլամական ջիհադ» խմբավորման անդամներ, այդ թվում՝ նրանց առաջնորդ Թայսեր Ջաբերը։

Իսրայելը Գազայի հատվածը ռմբակոծելու որոշում է կայացրել ուրբաթ օրը Իսրայելի ուղղությամբ մոտ 300 հրթիռ արձակելուց հետո։ Հրթիռների մի մասն ընկել է Գազայի հատվածի տարածքում, իսկ մի մասն էլ ոչնչացվել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի՝ «Երկաթե գմբեթ»-ի կողմից։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով տուժել է առնվազն 120 մարդ։

Իսրայելում ասում են, որ Գազայի հատվածում ոչնչացրել են խմբավորման մոտ 30 օբյեկտ, այդ թվում՝ զինամթերքի երկու պահեստ և հրթիռներ արտադրող վեց գործարան։

Ռմբակոծումներին զուգահեռ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Հորդանան գետի աջ ափին, որը կոդային անվանումը ստացել է Արշալույս: Գործողության արդյունքում ձերբակալվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման 19 անդամ։ Երկրի պաշտպանության նախարարությունը նշում է, որ գործողությունը կտևի մեկ շաբաթ։