Բեռլինում ընթանում է միջազգային համաժողով, որտեղ քննարկում են Լիբիայի ճգնաժամը
Բեռլինում մեկնարկել է համաշխարհային առաջնորդների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, Լիբիայի ճգնաժամի հարցով միջազգային համաժողովը:
Գերմանիայի մայրաքաղաքում են գտնվում՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ռուսաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի նախագահները: Բեռլինում են գտնվում նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը:
Համաժողովը լուսաբանում են մոտ 800 լրագրողներ: Բեռլինում խստացված են անվտանգության միջոցները:
Համաժողովից առաջ լիդերները անց են կացրել երկկողմ հանդիպումներ: Գերմանիայի մայրաքաղաքում են գտնվում նաև հակամարտության կողմերը, սակայն այս փուլում նրանք չեն մասնակցում համաժողովին: