Բեռլինի կոնֆերանսին պայմանավորվել են Լիբիային զենք մատակարարելու արգելքի վերաբերյալ
Բեռլինի կոնֆերանսին պայմանավորվել են Լիբիային զենք մատակարարելու արգելքի վերաբերյալ

Բեռլինում ավարտվել է Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողովը: Միջոցառման մասնակիցների հայտարարությամբ, Լիբիայի հակամարտության կարգավորման ուղղությամբ Բեռլինում ընդունվել են կարևոր որոշումներ:

Գերմանիայի կանցլերի հայտարարությամբ, ամենակարևոր որոշումը, որը ընդունել են գագաթնաժողովին, Լիբիային զենքի մատակարարման արգելքն է: Միևնույն ժամանակ ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում լինելու են Լիբիայի հակամարտող կողմերը:Նրանց առաջին հանդիպումը մոտ ապագայում ՄԱԿ-ի մասնակցությամբ կայանալու է Ժնևում:

Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են, որ Լիբիա է մեկնելու փորձագետների խումբը, որը հետևելու է Լիբիայում կրակի դադարեցման գործընթացին:

Փաստաթուղթը ստորագրել են 16 երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես նշել է Գերմանիայի կանցլերը, Բեռլինի կոնֆերանսը միայն առաջին քայլն է: