Բերա Իվանիշվիլի. Ողջ Վրաստանին ցնցել է Փոնիճալայում տեղի ունեցած ողբերգությունը, ցավակցում եմ Վրաստանին այս ծանրագույն լուրի կապակցությամբ, նաև շնորհակալություն հերոս փրկարարներին՝ փրկված կյանքերի համար
Բերա Իվանիշվիլին արձագանքում է Փոնիճալայի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած ողբերգությանը և ցավակցում ողջ Վրաստանին։
Բերա Իվանիշվիլին նաև շնորհակալություն է հայտնում փրկարարներին՝ փրկված կյանքերի համար։
«Ողջ Վրաստանին ցնցել է Փոնիճալայում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլել է 6 մարդու կյանք։ Աղոթում ենք նրանց հոգիների համար, ցավակցում եմ Վրաստանին այս ծանրագույն լուրի կապակցությամբ… Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոս փրկարարներին՝ փրկված կյանքերի համար»,- սոցիալական ցանցում գրում է Բերա Իվանիշվիլին։