Բենիամին Նեթանյահուն մեկնել է Եգիպտոս՝ բանակցություններ վարելու Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գնացել է Եգիպտոս՝ բանակցություններ վարելու Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Ըստ տարածված լուրերի՝ կողմերի միջեւ համաձայնագիրը հավանաբար կստորագրվի մի քանի օրից։
Միաժամանակ հաղորդվում է, որ Եգիպտոսի իշխանությունները շտապ այցի են կանչել Պաղեստինի վարչության ղեկավար Մահմուդ Աբասին։
ՀԱՄԱՍ-ը նշում է, որ հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնությունը հնարավոր է, եթե Իսրայելը դադարի նոր պայմաններ առաջադրել։
ՀԱՄԱՍ-ի անդամները մտավախություն ունեն, որ Թրամփը թույլ կտա Իսրայելին վերսկսել պատերազմը պատանդների ազատ արձակման առաջին փուլից հետո։