Բենիամին Նեթանյահուն հանդիպել է Մարկո Ռուբիոյի հետ
Բենիամին Նեթանյահուն հանդիպել է Մարկո Ռուբիոյի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագոյի ռեզիդենցիայում։

«Հիանալի հանդիպում ունեցանք», – գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցում։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Բացի այդ, Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցում հրապարակել է նաև լուսանկարներ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ ավելի ուշ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է հանդիպում ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ։