Բենիամին Նեթանյահուն Բենի Գանցին կոչ է արել չլքել Իսրայելի ռազմական կաբինետը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բենի Գանցին կոչ է արել չլքել Իսրայելի ռազմական կաբինետը։
«Իսրայելը շատ ճակատներով էկզիստենցիալ պատերազմի մեջ է, Բեն, այժմ քարոզարշավը թողնելու ժամանակը չէ, հիմա ուժերը միավորելու ժամանակն է», – ասել է Նեթանյահուն:
Նեթանյահուն խոստացել է շարունակել հաղթել և հասնել պատերազմի բոլոր նպատակներին՝ «առաջին հերթին պատանդների ազատ արձակմանը և ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը»:
Հիշեցնենք՝ Բենի Գանցը երեկ հայտարարել էր, որ լքել է Իսրայելի ռազմական կաբինետը։