Բենիամին Նեթանյահու. «Համասը» պետք է զինաթափվի, հակառակ դեպքում դժոխքը կպայթի
«Համասը» պետք է զինաթափվի, հակառակ դեպքում դժոխքը կպայթի,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը հույս ունի, որ Իսրայելի և Համասի միջև համաձայնագրի հաջորդ փուլը կլինի խաղաղ։
«Մենք համաձայնեցինք խաղաղությանը հնարավորություն տալ։ 20 կետից բաղկացած ծրագրի պայմանները շատ պարզ են։ Խոսքը միայն պատանդներին ազատ արձակելու մասին չէ՝ առանց մեր զորքերը դուրս բերելու, այլև ռազմականացման և զինաթափման մասին։ Սրանք նույնը չեն։ Նախ, Համասը պետք է վայր դնի զենքը։ Երկրորդ, մենք պետք է համոզվենք, որ Ղազայում զենքի գործարաններ չկան։ Ղազա զենքի մաքսանենգ ներմուծում չկա։ Սա ապառազմականացում է», – ասել է Նեթանյահուն։