Բելիաշվիլի փողոցում գտնվող թափոնների վերափոխման կայանում նոր ենթակառուցվածքների շինարարություն է ընթանում
Բելիաշվիլի փողոցի վրա գտնվող թափոնների վերափոխման կայանում ընթանում են Քուռ գետի վրա նոր ենթակառուցվածքների կառուցման և ափապաշտպան աշխատանքներ:
Ինչպես մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախագծի նպատակն է, որ մայրաքաղաքն ունենա էկոլոգիապես անվտանգ, արդիականացված և լոգիստիկորեն ավելի արդյունավետ բեռնափոխադրման կայան։
«Նախևառաջ, տարածքում իրականացվել են գետի ափամերձ աշխատանքներ, և համապատասխան ենթակառուցվածքների շինարարությունը գտնվում է ակտիվ փուլում։ Մասնավորապես, կառուցվում են գլանաձև տիպի կայանքներ՝ մամլիչ սարքով, որոնք զգալիորեն կարագացնեն և կօպտիմալացնեն թափոնների վերաբեռնման գործընթացը, կբարձրացնեն թափոնների տեղափոխման արդյունավետությունը և կբարելավեն այնտեղ առկա ենթակառուցվածքները։ Բացի այդ, կառուցվում է գրասենյակային շենք աշխատակիցների համար, արդիականացված լվացքատուն և հատուկ սարքավորումների կայանատեղի», – ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ նախագիծն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, և աշխատանքների վրա կծախսվի մոտավորապես 5,5 միլիոն եվրո։