Բելգիան Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է (վիդեո)

2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղը զբաղեցնող երկրի անունը պարզվել է Բելգիայի և Անգլիայի միջև:

Թիմերը ընթացիկ աշխարհի առաջնությանը միմյանց հանդիպել են արդեն երկրորդ անգամ:

Բրոնզե մեդալակիր է դարձել Բելգիայի հավաքականը, որը Անգլիային պարտության է մատնել 2:0 հաշվով: Սա բելգիացիների համար աշխարհի առաջնության պատմությունում լավագույն արդյունքն է: Նրանք բարելավել են 1986 թվականին ձեռք բերած 4-րդ տեղը: