Բելառուսում հերթական բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 300 ցուցարար
Բելառուսում հերթական բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 300 ցուցարար

Բելառուսում հերթական բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 300 ցուցարար: Այս մասին տեղեկությունը տարածում են «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները:

Ըստ բելառուսական լրատվամիջոցների, ձերբակալվածների թվում է 2008 թվականին Բելառուսում կայացած գեղեցկության մրցույթի հաղթող, Օլգա Խիժենկովան, ինչպես նաև «Բրեստ Դինամո» ֆուտբոլային ակումբի նախկին մամուլի քարտուղարը և մի քանի ֆոտոթղթակիցներ:

Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ի ընտրություններից հետո: Ընդդիմությունը պահանջում է  նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը և նոր ընտրությունների նշանակում: