Բելառուսի սահմանապահներն ասում են, որ լեհ զինվորականները պարսատիկով մետաղյա գնդակներ են նետում սահմանային գոտում
Ըստ բելառուս սահմանապահների՝ լեհ զինվորականները պարսատիկով մետաղյա գնդակներ են նետում սահմանային գոտում։ Բելառուսի սահմանային ծառայության տվյալներով՝ Լեհաստանի սահմանային ծառայության ներկայացուցիչները «անօրինական գործողություններ» են իրականացրել Բրեստ քաղաքի մոտ գտնվող սահմանային անցակետում։
«Անվտանգության ուժերը փորձել են նաև կուրացնել բելառուս սահմանապահներին ստրոբոսկոպիկ լույսերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 10-ին լեհ սահմանապահները բելառուս պաշտոնյաներին մեղադրել են «քարեր նետելու» և լեհ պարեկների դեմ «լազերներ» կիրառելու մեջ, երբ մի խումբ միգրանտներ փորձել են մտնել երկիր։
«Մենք չենք մեկնաբանում Բելառուսի հրապարակած նյութերը։ Բազմաթիվ ակնարկներ կային, որ բելառուսական ծառայությունների կողմից վերջին ամիսներին հրապարակված որոշ տեղեկություններ մանիպուլյացիա էին։ Անցած գիշեր սահմանապահները ոչ մի կրակոց չեն արձակել, ոչ էլ պարսատիկներ են կիրառել, մենք նման տեխնիկա չունենք»,- հայտնել են Լեհաստանի սահմանապահ ծառայությունից։