Բելառուսի նախագահը հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլի մասնակիցներին
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլի մասնակիցներին: Հանդիպմանը գտնվում էր նաև Մանկական Եվրատեսիլի վրաց մասնակից Թամար էդիլաշվիլին:
Ընդունելությունն սկսվել է նախագահի նստավայրի ուսումնասիրությամբ, որից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցել է մասնակիցների հետ, շնորհավորել նախագծին մասնակցության առթիվ և նշել, որ միջազգային արենայում սեփական երկիրը ներկայացնելն արդեն իսկ մեծ հաղթանակ է:
Մանկական Եվրատեսիլի 16-րդ մրցույթը հյուրընկալում է Բելառուսը: Մասշտաբային շոուն Մինսկում անցկացվելու է նոյեմբերի 25-ին: Մրցույթին մասնակցելու է 20 երկրի ներկայացուցիչ:
Մանկական Եվրատեսիլին Թամար էդիլաշվիլին հանդես է գալու 13-րդ համարի ներքո: