BBC-ն կինոյի սիրահարներին խորհուրդ է տալիս դիտել Թամթա Գաբրիչիձեի «Սովդագար» ֆիլմը
BBC-ի մշակույթի խմբագրությունը հրապարակել է հոդված՝ «10 ֆիլմ, որը պետք է դիտել փետրվարին» վերնագրով: Ցուցակում երկրորդն է Թամթա Գաբրիչիձեի «Սովդագար» ֆիլմը՝ The Trader անգլերեն անվանումով:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Թամթա Գաբրիչիձեի ֆիլմը Կանադային փաստագրական ֆիլմերի միջազգային փառատոնին (Hot Docs) հաղթել է կարճամետրաժ փաստագրական ֆիլմերի անվանակարգում:
BBC-ն նշում է, որ Թամթա Գաբրիչիձեի ֆիլմը փետրվարի 9-ին ցուցադրելու է Netflix-ը: